18:04  ,  13 օգոստոսի, 2020

«Բարսելոնայի» անձնակազմը ժամանել է Լիսաբոն (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» անձնակազմը ժամանել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, որտեղ ակումբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պետք է մրցի Մյունխենի «Բավարիայի» հետ:

«Բարսելոնայի» պատվիրակությունը գլխավորել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Օգոստոսի 13-ի երեկոյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մարզում կանցկացնեն «Էստադիո Դա Լուզ» ստադիոնում, որտեղ մյուս օրը Երևանի ժամանակով 23:00-ին պետք է մրցեն «Բավարիայի» հետ:

Դիմակայության ելքը կորոշվի 1 հանդիպման արդյունքով: Հաղթող թիմը կիսաեզրափակիչում կմրցի «Լայպցիգ» - «Աթլետիկո» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում