21:39  ,  13 օգոստոսի, 2020

Օզիլ. Միայն ես կարող եմ որոշել՝ հեռանալ «Արսենալից», թե ոչ

Լոնդոնի «Արսենալի» ազգությամբ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:

«Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ ես «Արսենալում» եմ մնալու մինչև իմ պայմանագրի ժամկետի ավարտը: Միայն ես կարող եմ որոշել՝ հեռանալ «Արսենալից», թե ոչ: Իմ փոխարեն որևէ այլ ոք չի կարող որոշում ընդունել իմ ապագայի վերաբերյալ»,- Օզիլի խոսքը փոխանցում է The Athletic-ը:

Մեսութ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Նոր պայմանագրի հարցում «Արսենալի» հետ համաձայնության չգալու մասին հայտարարել էր անձամբ Օզիլի գործակալ Էրկուտ Սոգուտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում