21:10  ,  13 օգոստոսի, 2020

Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող էր աշխատանքի անցնել կատալոնական «Բարսելոնայում»:

Le10Sport-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետն առաջարկ է ստացել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել իսպանացի Էնրիկե Սետիենին, սակայն մերժել է առաջարկը:

Նշվում է, որ 70-ամյա Վենգերն «Արսենալից» հեռանալուց հետո շատ առաջարկներ է ստացել տարբեր թիմերից, սակայն մտադիր է շարունակել աշխատանքը ՖԻՖԱ-ում:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է 17 գավաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English