10:19  ,  14 օգոստոսի, 2020

«Դալաս» - «Նեշվիլ» խաղում ֆանատները սուլել են ԱՄՆ-ի հիմնը հնչելու ժամանակ ծնկի եկած ֆուտբոլիստներին (ֆոտո)

Ֆանատները դժգոհ են մնացել ՄԼՍ-ի առաջնության «Դալաս» - «Նեշվիլ» հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ-ի հիմնը հնչելու ժամանակ ծնկի եկած ֆուտբոլիստների պահվածքից:

Ֆուտբոլիստները, ծնկի գալով, աջակցություն են հայտնել Black Lives Matter հակառասիստական շարժմանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարզիկներին կոչ էր արել չտրվել սադրանքների և որևէ պարագայում ծնկի չգալ ԱՄՆ-ի հիմնը հնչելու ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս