20:20  ,  13 օգոստոսի, 2020

2020/21 մրցաշրջանում Անգլիայի գավաթի խաղարկության դիմակայությունների ելքը կվճռվի 1 խաղով

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանում Անգլիայի գավաթի ու լիգայի գավաթի խաղարկությունների ձևաչափը:

2020/21 մրցաշրջանում Անգլիայի գավաթի և լիգայի գավաթի խաղարկությունում դիմակայությունների ելքը կվճռվի ոչ թե 2, այլ 1 խաղի արդյունքով:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նման որոշում ընդունել է՝ հաշվի առնելով հաջորդ մրցաշրջանում թիմերի ծանրաբեռված խաղացանկի հանգամանքը:

Անգլիայի գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին, իսկ լիգայի գավաթի խաղարկությունը՝ սեպտեմբերի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում