23:15  ,  13 օգոստոսի, 2020

Ռումենիգե. Մեսիին կանգնեցնելու համար պետք է զրկել նրան խաղից հաճույք ստանալու հնարավորությունից

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից իր սպասելիքներով:

««Բավարիան» խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Այս մրցաշրջանում մեր գլխավոր նպատակը մնում է Չեմպիոնների լիգայում հաղթելը:

Մենք պետք է զգուշանանք Մեսիից: Նրան կանգնեցնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա զրկվի խաղից հաճույք ստանալու հնարավորությունից»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս