17:15  ,  13 օգոստոսի, 2020

ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ատալանտայի» նկատմամբ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի տարած հաղթանակին:

Հիշեցնենք, որ մինչև 90-րդ րոպեն «Ատալանտան» հաղթում էր նվազագույն հաշվով, բայց վերջնամասում ֆրանսիական ակումբը խփեց 2 գոլ և դուրս եկավ հաջորդ փուլ:

ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում