15:43  ,  13 օգոստոսի, 2020

Հայ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը Ռուսաստանում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը 2:1 հաշվով հաղթել է «Տոմին»:

Մոսկովյան ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Ստեփան Օգանիսյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Երրորդ տուրից հետո «Սպարտակի» երիտասարդական թիմը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում