Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում առանց հանդիսականների մեկնարկած ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալական «Ատալանտայի» նկատմամբ։
26-րդ րոպեին «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատայի փոխանցումից հետո աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։
Վերջին րոպեին ՊՍժ-ին պարտությունից փրկեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։
Իսկ ավելացված ժամանակում կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը խփեց գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթական գոլը։ Գոլային փոխանցումը կատարեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ապաքինվել է վնասվածքից։
ՊՍԺ-ն կիսաեզրափակիչում կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ
«Ատալանտա» - ՊՍԺ՝ 1։2 (տեսանյութ)
Մարիո Պաշալիչ, 26 - Մարկինյոս, 90, Էրիկ Շուպո-Մոտինգ, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում