00:03  +04,  13 օգոստոսի, 2020

Կամո Հովհաննիսյան․ Շատ հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ

Ղազախական «Կայրաթի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանության արդյունքը։ «Կայրաթը» կընդունի Հայաստանի գավաթակիր եւ փոխչեմպիոն Երեւանի «Նոային»։

«Շատ հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ։ Գիտեմ, որ «Նոան» երիտասարդ թիմ է, այս տարի նվաճել է Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը, երկրորդն էին առաջնությունում։

Ամուր եւ կարգապահ թիմ է։ Մինչեւ վերջ պայքարում են։ Այո, իհարկե ունեմ ծանոթներ այդ թիմում։ Լավ եմ ճանաչում նրանց տնօրեն Արթուր Սահակյանին։ Միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ։

Հաճելի կլինեի խաղալ հայրենիքում, բայց պետք է հաշվի առնել, որ ես «Կայրաթի» ֆուտբոլիստ եմ եւ սեփական խաղադաշտում խաղալն առավելություն է մեր ակումբի համար։ Պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ»,- Կամո Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Կայրաթի» մամուլի ծառայությունը։

Առաջին որակավորման փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 27-ին։ Ամեն զույգում կանցկացվի մեկ հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ