23:49  ,  12 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Ատալանտան» հաղթում է ՊՍԺ-ին առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում առանց հանդիսականների անցկացվող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտան» մրցում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է «Ատալանտան»։

26-րդ րոպեին կոլումբացի հարձակվող Դուվան Սապատայի փոխանցումից հետո աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

Ընդմիջում է։

«Ատալանտա» - ՊՍԺ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղակես

«Ատալանտա» - ՊՍԺ՝ 1։0 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում