23:09  ,  12 օգոստոսի, 2020

Մարտին Էդեգորը «Ռեալ Սոսյեդադից» վերադարձավ «Ռեալ»

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել է կիսապաշտպան Մարտին Էդեգորի հեռանալու մասին։ 21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալությունից հետո վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։

Նրա վարձակալությունը պետք է շարունակվեր նաեւ հաջորդ մրցաշրջանում, սակայն Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տպավորված է Էդեգորի առաջընթացից եւ վերադարձրել է ֆուտբոլիստին։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Էդեգորը մասնակցել է 31 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում