21:10  ,  12 օգոստոսի, 2020

Դե Լիգտը վիրահատվել է Հռոմում եւ բաց կթողնի 3 ամիս

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 20-ամյա պաշտպան Մատեյս Դե Լիգտը վիրահատության է ենթարկվել Հռոմի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա ուսի վնասվածք ուներ եւ սպասում էր մրցաշրջանի ավարտին։ Հոլանդացի ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի սկիզբը։ Նրան վերականգնվելու համար կպահանջվի երեք ամիս։

«Յուվենտուսի» համար ավարտված մրցաշրջանում Դե Լիգտն իտալական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Դե Լիգտն անցած ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս», որը նրա համար վճարել է 85 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում