20:14  ,  12 օգոստոսի, 2020

ՊՍԺ-ն նշում է հիմնադրման 50-ամյակը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն օգոստոսի 12-ին նշում է հոբելյան։ Փարիզյան ակումբը հիմնադրվել է 50 տարի առաջ։

ՊՍԺ-ն Ֆրանսիայի 9-ակի չեմպիոն է, 13-ակի գավաթակիր, Ֆրանսիական լիգայի 9-ակի գավաթակիր։ Թիմը 9 անգամ նվաճել է Ֆրանսիայի սուպերգավաթը։ 1996-ին ՊՍԺ-ն նվաճեց Եվրոպայի Գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը։

Օգոստոսի 12-ին ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կմրցի իտալական «Ատալանտայի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English