19:43  ,  12 օգոստոսի, 2020

Բլեզ Մատյուիդին հեռացավ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է 33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հեռանալու մասին։ Աշխարհի չեմպիոնը երեք մրցաշրջան անցկացրեց իտալական ակումբում՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն։ «Յուվենտուսը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։

Սպասվում է, որ Մատյուիդին կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիում», որի սեփականատերերից է անգլիացի Դեիդ Բեքհեմը։

Մատյուիդին Ֆրանսիայի հավաքականի խաղացող է 2010-ից, ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Տրուայում», «Սենթ Էթիենում», ՊՍԺ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում