18:45  ,  12 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղին

«Բարսելոնան» հրապարակել է կազմը, որը կմեկնի Պորտուգալիա, հաղորդում է Իսպանիայի փոխչեմպիոնների մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կատալոնական թիմը օգոստոսի 14-ին կմրցի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Թիմի հետ Պորտուգալիա կմեկնի նաեւ հարձակվող Մարտին Բրեյթուեյթը, որը հայտավորված չէ Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում