18:11  ,  12 օգոստոսի, 2020

Բիլբաոյի «Աթլետիկի» 6 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Բիլբաոյի «Աթլետիկի» 6 ֆուտբոլիստի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները թեստավորվել են։ Վարակվածներն ինքնամեկուսացել են։

«Աթլետիկում» կրկնակի թեստավորում կանցկացվի օգոստոսի 14-ին։

«Աթլետիկը» վերադարձել է արձակուրդից եւ բուժզննման փուլից հետո կվերսկսի մարզումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում