Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսաաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ», տեղեկացնում է Sky Sports-ը:
«Լիվերպուլը» հրաժարվել է 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունից, քանի որ չի կարողացել համաձայնության հասնել նրա տրանսֆերային արժեքի հարցում: «Լիվերպուլը» պատրաստ է եղել Ալկանտարայի տեղափոխության դիմաց վճարել 18 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» պահանջել է 25 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիագո Ալկանտարան արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին: Արդեն ավարտված մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում