15:12  ,  12 օգոստոսի, 2020

Ռումենիգե. Խավի Մարտինեսը կարող է հեռանալ «Բավարիայից»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Խավի Մարտինեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Խավի Մարտինեսը ցանկանում է հեռանալ «Բավարիայից»: Նա մեզ տեղյակ է պահել իր որոշման մասին:

«Բավարիան» պատրաստ է վաճառել Մարտինեսին, եթե նրա դիմաց ստանա որևէ առաջարկ»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է AZ-ը:

31-ամյա Խավի Մարտինեսը «Բավարիա» է տեղափոխվել 2012 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում