13:54  ,  12 օգոստոսի, 2020

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Սեբալյոսին

Լոնդոնի «Արսենալում» վարձակալությամբ հանդես եկող կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է վերադառնալ Արքայական ակումբ, տեղեկացնում է Marca-ն:

Ակումբի ղեկավարությունը ցանկանում է Սեբալյոսին վերադարձնել վարձակալությունից, սակայն վերջնական որոշում այս հարցում պետք է ընդունի թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

24-ամյա կիսապաշտպանն «Արսենալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսը «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել 2017 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English