13:15  ,  12 օգոստոսի, 2020

Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպման օրերը

Հայտնի են դարձել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը:

Օգոստոսի 16-ին իսպանական «Սևիլիան» ուժերը կչափի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ օգոստոսի 17-ին եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆն անցկացվում է Գերմանիայում: Դիմակայության ելքը վճռվում է 1 հանդիպման արդյունքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում