12:17  ,  12 օգոստոսի, 2020

Բալոտելին և «Բեշիքթաշը» մոտ են համաձայնության գալուն

Իտալական «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Թուրքիայի առաջնությունում:

Goal.com-ի տեղեկություններով՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն: Թուրքական ակումբը 29-ամյա հարձակվողին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:

Մարիո Բալոտելիի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը խզելու հարցում:

Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում