00:53  ,  12 օգոստոսի, 2020

Եվրոպայի լիգա. «Շախտյորն» ու «Սևիլիան» դուրս եկան կիսաեզրափակիչ (ֆոտո)

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Դոնեցկի «Շախտյորը» մրցում էր շվեյցարական «Բազելի», իսկ իսպանական «Սևիլիան»՝ անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ:

«Շախտյորը» խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Բազելի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց ուկրաինացի հարձակվող Ժունիոր Մորաեսը, երկրորդ գոլը 22-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Թայսոնը, բրազիացի կիսապաշտպան Ալան Պատրիկը 75-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց իր թիմի երրորդ գոլը: Բրազիլացի կիսապաշտպան Տետեն 88-րդ րոպեին չորրորդ գնդակն ուղարկեց «Բազելի» դարպասը: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Բազելի» միակ գոլը խփեց հոլանդացի հարձակվող Ռիկի վան Վոլֆսվինկելը:

«Շախտյորը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի Միլանի «Ինտերի» հետ:

Զուգահեռ ընթացող «Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա» հանդիպման վերջնամասում «Սևիլիայի» արգենտիացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի գոլն իր թիմին դուրս բերեց կիսազրափակիչ, որտեղ «Սևիլիայի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Շախտյոր» - «Բազել»՝ 4:1 (տեսանյութ)

Ժունիոր Մորաես, 2, Թայսոն, 22, Ալան Պատրիկ, 75, Տետե, 88 - Ռիկի վան Վոլֆսվինկել, 90+3

«Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա»՝ 0:1 (տեսանյութ)

Լուկաս Օկամպոս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում