11:53  ,  12 օգոստոսի, 2020

Մբապեն կմասնակցի «Ատալանտայի» դեմ խաղին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կմասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատալանտայի» դեմ խաղին, հաղորդում է L'Equipe-ն:

21-ամյա Մբապեն ՊՍԺ-ի բժշկական շտաբի կողմից ստացել է խաղադաշտ դուրս գալու թույլտվություն:

Հիշեցնենք, որ Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։

«Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում