23:51  ,  11 օգոստոսի, 2020

«Շախտյոր» - «Բազել», «Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ, ֆոտո)

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը Դոնեցկի «Շախտյորը» մրցում է «Բազելի», իսկ «Վուլվերհեմփթոնը»՝ «Սևիլիայի» հետ:

«Շախտյոր» - «Բազել» հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է Դոնեցկը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացել է ուկրաինացի հարձակվող Ժունիոր Մորաեսը, երկրորդ գոլը 22-րդ րոպեին խփել բրազիլացի կիսապաշտպան Թայսոնը:

«Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա» հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել:

Ընդմիջում է:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղակես

«Շախտյոր» - «Բազել»՝ 2:0 (տեսանյութ)

Ժունիոր Մորաես, 2, Թայսոն, 22

«Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում