23:13  +04,  11 օգոստոսի, 2020

Վահան Բիչախչյանի գոլը չօգնեց «Ժիլինային» միավոր վաստակել

Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության երկրորդ տուրում «Ժիլինան» հյուրընկալեց «Նիտրային»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

«Ժիլինայի» միակ գոլը 45-րդ րոպեին խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

«Նիտրայի» կազմում հանդիպմանը մասնակցեց 20-ամյա հայ հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, որը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին:

«Ժիլինան» այժմ 3 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:

Հայ կիսապաշտպանը Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրում դարձել էր դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ