22:50  +04,  11 օգոստոսի, 2020

«Տոտենհեմը» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

Լոնդոնի «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» դանիացի կիսապաշտպան Պյեր-Էմիլյա Հոյբյերգի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հոյբյերգի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիս: Լոնդոնյան ակումբում նա հանդես կգա 5 համարի մարզահագուստով:

Պյեր-Էմիլյա Հոյբյերգի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Արսենալն» ու «Էվերտոնը»:

Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Հոյբյերգը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ