10:17  ,  12 օգոստոսի, 2020

Հոլանդ. Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր անգլիացի թիմակից Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի օգնությամբ շատ հեշտ է գոլեր խփել»,- Հոլանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։

Հիշեցնենք, որ 20-ամյա Սանչոյի տեղափոխության շուրջ «Բորուսիայի» հետ բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը, ըստ գերմանական ԶԼՄ-ների, չի կարողացել համաձայնության հասնել Սանչոյի տրանսֆերային արժեքի հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում