00:06  ,  12 օգոստոսի, 2020

Գոդին. Ժամանակ էր հարկավոր, որպեսզի հասկանայի Կոնտեի պահանջները

Միլանի «Ինտերի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ աշխատանքի մասին:

«Ես երկար տարիներ խաղացել եմ լրիվ այլ խաղային փիլիսոփայությունով, քան պահանջում է Կոնտեն: Ինձ ժամանակ էր հարկավոր նրա պահանջները հասկանալու համար:

Ես այժմ լավ մարզավիճակում եմ, ամբողջությամբ ընկալել եմ «Ինտերի» մարտավարությունն ու ուժերիս ներածի չափով փորձում եմ օգտակար լինել թիմին»,- Գոդինի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Գոդինն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում