Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է չշարունակել համագործակցությունը թիմում վարձակալությամբ հանդես եկող ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլայի հետ:
Արքայական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 27-ամյա դարպասապահն արդեն մեկնել է Ֆրանսիա և միացել ՊՍԺ-ին:
«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Արեոլային և լավագույնը մաղթել հետագա կարիերայում:
«Ռեալի» կազմում Ալֆոնս Արեոլան բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում