18:52  ,  11 օգոստոսի, 2020

ԲԿՄԱ-ի կիսապաշտպանը՝ «Նապոլիի» ուշադրության կենտրոնում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի խորվաթ ֆուտբոլիստ Նիկոլա Վլաշիչը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Նապոլիում»:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Նապոլին» բանակցություններ է սկսել ԲԿՄԱ-ի ղեկավարության և Վլաշիչի ներկայացուցիչների հետ:

Իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո:

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Վլաշիչը մասնակցել է 30 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English