Մոսկվայի ԲԿՄԱ-ի խորվաթ ֆուտբոլիստ Նիկոլա Վլաշիչը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Նապոլիում»:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Նապոլին» բանակցություններ է սկսել ԲԿՄԱ-ի ղեկավարության և Վլաշիչի ներկայացուցիչների հետ:
Իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո:
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Վլաշիչը մասնակցել է 30 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում