18:15  ,  11 օգոստոսի, 2020

Նեյմարը զվարճացրել է իր հետևորդներին՝ ներկայանալով Շակիրայի կերպարում

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը զվարճացրել է սոցցանցերում իր հետևորդներին:

28-ամյա ֆուտբոլիստը Ինստագրամում օգտագործել է տարբեր ֆիլտրներ, այդ թվում՝ ներկայացել «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Ժերար Պիկեի ընկերուհու՝ Շակիրայի կերպարում:

Նեյմարը կատարել է կոլումբացի երգչուհու "Whenever, wherever" երգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում