16:30  +04,  11 օգոստոսի, 2020

Ռոման Բերեզովսկի. «Կայրաթին» ծանր հանդիպում է սպասվում «Նոայի» դեմ

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին անդրադարձել է ղազախական «Կայրաթի» ու Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր Երևանի «Նոայի» դիմակայությանը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

«Չգիտեմ, թե ինչ վիճակում է «Կայրաթը», իսկ «Նոան» օրերս նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը և գտնվում է լավ մարզավիճակում: «Նոային» համարում եմ Հայաստանի ամենակազմակերպված թիմերից մեկը: «Կայրաթը» որոշակի առավելություն կունենա տնային խաղի գործոնի հաշվին: Ենթադրում եմ, որ լինելու է ծանր հանդիպում՝ արդյունքի համար:

«Նոան» առանձնանում է թիմային խաղով, բայց թիմում կան առջևի գծի այնպիսի առաջատար խաղացողներ, ինչպիսիք են Վլադիմիր Ազարովն ու Մաքսիմ Մայրովիչը Ռուսաստանից և մոլդովացի կիսապաշտպան Դան Սպետարուն: Երևի, այդ խաղացողները մեծ վտանգ կներկայացնեն:

«Նոան» Հայաստանի առաջնությունում մյուս ակումբների ֆոնին առանձնանում էր բալանսավորվածությամբ: Նրանք շատ կազմակերպված են:

Կարծում եմ՝ «Կայրաթը» բավականին լուրջ մրցակից է, և չես կարող ասել, որ «Նոայի» բախտը բերել է: Բացի այդ, հանդիպումը մրցակցի խաղադաշտում է: Երևի, «Կայրաթի» փոխարեն այս փուլում կարող էր բաժին հասնել ավելի թույլ մրցակցի»,- Ռոման Բերեզովսկու խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ «Կայրաթի» և «Նոայի» միջև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Ղազախստանում: Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի դիմակայությունները կանցկացվեն մեկ խաղով: «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, վերջերս թիմի կազմը համալրել էր նաև Բրազիլիայի հավաքականի ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավը: Ղազախական ակումբը նախորդ հանդիպումն անցկացրել է հուլիսի 1-ին: Ղազախստանի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ