17:11  ,  11 օգոստոսի, 2020

Մեքսիկական ակումբը հայտարարել է Ռոնալդուի տեղափոխության մասին (ֆոտո)

Մեքսիկական «Տլասկալա» ակումբը կատակել է սոցցանցերում՝ հայտարարելով Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության մասին:

«Կրիշտիանու, մեր հրամանատար, տեսե՞լ ես, թե ինչ հրաշալի տեսք ունես «Կոյոտիսի» մարզաշապիկով: Ընկերներ, խնդրեք «Յուվենտուսին» պատասխանել մեր զանգերին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

«Տլասկալան» հանդես է գալիս Մեքսիկայի երրորդ դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն այս օրերին արձակուրդն անցկացնում է ծովափում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում