15:10  ,  11 օգոստոսի, 2020

«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը պատմել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Իտալական «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն պատմել է, որ մտադիր է կարիերան ավարտել Հռոմի թիմում:

«Մտադիր եմ «Լացիոյում» մնալ մինչև կարիերայիս ավարտը: Նոր պայմանագրիս ժամկետը կլրանա 2025-ին, երբ ես կլինեմ 35 տարեկան: «Լացիոն» ինձ տվել է անհավանական ինչ-որ բան»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին»: Իտալիայի ավարտված առաջնությունում հարձակվողը 37 խաղում դարձավ 36 գոլի հեղինակ և արժանացավ լավագույն ռմբարկուի մրցանակին: Նա նաև հաղթեց Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար մրցավազքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում