14:50  ,  11 օգոստոսի, 2020

Էդեգորը կվերադառնա «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» որոշել է վերադարձնել իսպանական «Ռեալ Սոսյեդադում» վարձավճարով հանդես եկող նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորին, հայտնում է Marca-ն:

21-ամյա ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան անցկացրեց «Ռեալ Սոսյեդադում» և մտադիր էր երկարաձգել վարձակալության պայմանագիրը, որը «1+1» ձևաչափով է: Սակայն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է վերադարձնել նորվեգացուն:

Էդեգորը 2015 թվականին նորվեգական «Ստրյոմսգոդսեն» ակումբից է տեղափոխվել «Ռեալ», որը 2.8 միլիոն եվրոյով է ձեռք բերել նրան: Արքայական ակումբի գլխավոր թիմում նա անցկացրել է ընդամենը 2 հանդիպում: Իսպանիայի չեմպիոնի հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ:

Ավարտված մրցաշրջանում Էդեգորը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 7 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English