14:15  ,  11 օգոստոսի, 2020

«Վալենսիայում» գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք

Իսպանական «Վալենսիայում» գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

2 վարակվածները ինքնամեկուսացման մեջ են և գտնվում են տանը: Նրանց անունները չեն նշվում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Վալենսիան» գրավել էր 9-րդ տեղը: Վերջերս թիմի մարզիչ էր նշանակվել Խավի Գրասիան: Լա Լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում