11:44  ,  11 օգոստոսի, 2020

Ռոման Շիրոկովը ներողություն է խնդրել մրցավարին հարվածելու համար (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը ներողություն է խնդրել սիրողական թիմերի հանդիպման ժամանակ մրցավարի վրա հարձակվելու ու նրան հարվածելու համար: Միջադեպի պատճառով «Матч ТВ» հեռուստաալիքը նախկին ֆուտբոլիստին անորոշ ժամանակով հեռացրել է եթերից, հաղորդում է Sport24-ը:

«Երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ ցանկանում եմ ներողություն խնդրել Նիկիտայից: Քաջ գիտակցում եմ, որ ակնհայտ 11 մետրանոց չնշանակելն ու կարմիր քարտը չեն կարող դառնալ ձեռքերին ազատություն տալու պատճառ: Հուսով եմ, որ Նիկիտան հնարավորինս շուտ կվերադառնա ասպարեզ: Նաև ցանկանում եմ ներողություն խնդրել մրցաշարի կազմակերպիչներից, «Матч ТВ»-ի թիմի իմ թիմակիցներից ու հանդիսատեսից»,- սոցցանցերում գրել է Ռոման Շիրոկովը:

Միջադեպից հետո մրցավարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մի քանի կար են դրել նրա դեմքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում