00:54  ,  11 օգոստոսի, 2020

Եվրոպայի լիգա․ «Ինտերն» ուժեղ էր «Բայերից» (տեսանյութ)

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված խաղում «Ինտերը» մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Իտալացի Անտոնի Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Իտալական թիմի կազմում աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ «Բայերից» հաշվի տարբերությունը կրճատեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

Կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի Դոնեցկի «Շախտյորի» եւ շվեյցարական «Բազելի» դիմակայության հաղթողը։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2։1 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 15, Ռոմելու Լուկակու, 21 - Կայ Հավերց, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում