00:30  ,  11 օգոստոսի, 2020

Արման Սահակյան․ Իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը

Արման Սահակյանը հեռացել է Գյումրիի «Շիրակի» նախագահի պաշտոնից։

«Որպեսզի իմ եւ ՀՖՖ-ի աձնական հարաբերությունները չազդեն թիմի եւ ֆեդերացիայի վրա իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը։

«Շիրակի» նախագահ ընտրվել է Տիգրան Վիրաբյանը, որը մեր լավ ընկերն է, ակումբի երկրպագու, գյումրեցի, Երեւանի փոխքաղաքապետ։ «Շիրակին» երկարաժամկետ ոչ մի վտանգ չի սպառնում։ Առաջիկա մրցաշրջանը կանցնենք եւ տեսնենք, թե ինչպես կլինի հետագայում։ 10 տարում առաջին անգամ «Շիրակը» չեմպիոնական հավակնություն չունի»,- ասել է Արման Սահակյանը «Ցայգ» մարզային հեռուստաընկերությանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում «Շիրակը» կհյուրընկալվի ռումինական «Ստյաուային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում