23:22  ,  10 օգոստոսի, 2020

Ռոման Շիրոկովը հարձակվել է մրցավարի վրա, վնասել նրա աչքը (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը սիրողական թիմերի հանդիպման ժամանակ հարձակվել է մրցավարի վրա, հարվածել եւ վնասել նրա աչքը, հաղորդում է championat.com-ը՝ հրապարակելով տուժածի լուսանկարը։

Շիրոկովը Ռուսաստանի հավաքականում հանդես է եկել 2008-2016-ին, ակումբային կարիերայի ընթացքում խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Սատուրնում», «Ռուբինում», «Խիմկիում», «Զենիթում», «Կրասնոդարում» եւ «Սպարտակում»։ Նա 2016-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո եղել է «Խիմկիի» եւ Մոսկվայի «Դինամոյի» մարզական տնօրենը։      

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում