22:20  ,  10 օգոստոսի, 2020

Տուխել․ Բարդ կլինի գոլ բաց չթողնել «Ատալանտայից»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտայի» հետ առաջիկա դիմակայության մասին։

«Լավ պաշտպանությունը շատ կարեւոր կլինի «Ատալանտայի» դեմ խաղում։ Նրանք բացառիկ խաղաոճ ունեն՝ բոլոր խաղացողներով գրոհում եմ, մշտապես առաջ են շարժվում եւ պրեսինգի դիմում։ Նրանց 10 համար Գոմեսը միշտ ազատ տեղաշարժվում է եւ ձգտում է գործակցել թիմակիցների հետ փոքր տարածություններում։ Նրանք սիրում են խաղալ երկու եզրերով էլ շատ հարձակողական վինգերների օգնությամբ, փոխանցումներ են կատարում տուգանային հրապարակ, բայց կարող են նաեւ հեռվից հարվածել։

Այս ամենը նշանակում է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք պաշտպանությունում եւ ձգտենք անառիկ պահել դարպասը, բայց նաեւ հասկանում ենք, որ շատ բարդ է գոլ բաց չթողնել «Ատալանտայից»»,- Տուխելի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

«Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը Պորտուգալիայում տեղի կունենա օգոստոսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում