21:41  ,  10 օգոստոսի, 2020

«Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Վիլյառեալ»

Մադրիդի «Ռեալի» 19-ամյա ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն տեղափոխվել է իսպանական «Վիլյառեալ», հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա վարձակալությամբ մեկ մրցաշրջան կանցկացնի «Վիլյառեալում»։

Անցած մրցաշրջանը Կուբոն վարձակալությամբ անցկացրել է «Մալյորկայում»՝ մասնակցելով Իսպանիայի առաջնության 35 հանդիպման, խփելով 4 գոլ, կատարելով նույնքան գոլային փոխանցում։ «Մալյորկան» գրավել է վերջին տեղը եւ դուրս մնացել ուժեղագույնների լիգայից։

Կուբոն 2011-2015-ին հանդես է եկել «Բարսելոնայի» պատանեկան թիմերում, այնուհետեւ խաղացել է Ճապոնիայում, իսկ 2019-ին պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Նա Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English