21:08  +04,  10 օգոստոսի, 2020

«Բորուսիայի» մարզական տնօրեն․ Ջեյդոն Սանչոն չի հեռանա, սա վերջնական է

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն եւս մեկ մրցաշրջան կանցկացնի գերմանական ակումբում։

«Սանչոն մեր ծրագրերում է։ Նա մեր թիմում կխաղա նաեւ հաջորդ մրցաշրջանում։ Սա վերջնական որոշում է։

Անցած ամռանը մենք բարձրացրել ենք Ջեյդոնի աշխատավարձը մրցելույթների որակի աճին համապատասխան։ Կարող եք համարել, որ մենք արդեն այն ժամանակ երկարաձգել ենք նրա պայմանագիրը մինչեւ 2023 թվականը»,- Միխայել Ցորկի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։

Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։ Նրան գնելու մտադրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անգլիական ակումբը 100 միլիոն եվրոյից ավելի չի ցանկանում վճարել։ «Բորուսիան» Սանչոյի տրանսֆերի համար պահանջում է 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ