18:44  ,  10 օգոստոսի, 2020

«Բավարիան» ներկայացրել է ՉԼ-ի համար նախատեսված նոր համազգեստ (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է նոր համազգեստ, որով հանդես կգա Չեմպիոնների լիգայում։ Խաղաշապիկի դիզայնը գերմանական սուպերակումբի «Ալյանց Արենա» ստադիոնի արտաքին տեսքի մոտիվներով է։ «Բավարիայի» տեխնիկական հովանավորը Adidas-ն է։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիան» կմրցի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Պորտուգալիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում