14:38  ,  10 օգոստոսի, 2020

Ջեյդոն Սանչոն միացել է «Բորուսիային». Նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողման եզրին է

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 20-ամյա Սանչոն միացել է «Բորուսիային» և ակումբի կազմում մեկնել մինչմրցաշրջանային հավաքի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում համաձայնության գալ «Բորուսիայի» հետ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում: «Բորուսիան» մտադիր չէ 120 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց վաճառել Սանչոյին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ 100 միլիոն եվրոյից ավել վճարել 20-ամյա կիսապաշտպանի դիմաց:

Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Սանչոն մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English