16:53  ,  10 օգոստոսի, 2020

Բալոտելին՝ «Բեշիքթաշի» ուշադրության կենտրոնում

Ստամբուլի «Բեշիքթաշը» կարող է պայմանագիր կնքել Ա Սերիայից դուրս մնացած «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Բեշիքթաշն» արդեն բանակցություններ է սկսել Բալոտելիի ներկայացուցիչների հետ: Թուրքական ակումբը 29-ամյա հարձակվողին առաջարկել է տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Մարիո Բալոտելիի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը խզելու հարցում:

Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English