Հունական «Օլիմպիակոսի» և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում»:
The Independent-ի տեղեկություններով՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն: Առաջիկա օրերի ընթացքում Ցիմիկասը պետք է մեկնի Անգլիա և բուժզննում անցնի «Լիվերպուլի» մարզաբազայում:
Նշվում է, որ Ցիմիկասի տեղափոխությունը «Լիվերպուլի» համար կարժենա 13 միլիոն եվրո:
24-ամյա պաշտպանն ավարտված մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում