17:14  ,  10 օգոստոսի, 2020

Հունաստանի հավաքականի պաշտպանը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

Հունական «Օլիմպիակոսի» և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում»:

The Independent-ի տեղեկություններով՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն: Առաջիկա օրերի ընթացքում Ցիմիկասը պետք է մեկնի Անգլիա և բուժզննում անցնի «Լիվերպուլի» մարզաբազայում:

Նշվում է, որ Ցիմիկասի տեղափոխությունը «Լիվերպուլի» համար կարժենա 13 միլիոն եվրո:

24-ամյա պաշտպանն ավարտված մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English